Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետական վերահսկողական ծառայությունը չի մեկնաբանում ձերբակալությունների մասին լուրը

12:00, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Պետական վերահսկողական ծառայությունը չի մեկնաբանում ձերբակալությունների մասին լուրը

Կեսգիշերն անց Analitik.am-ը հոդված հրապարակեց, ըստ որի՝ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին: Լուրը քննարկման թեմա էր դարձել համացանցում, քանի որ պաշտոնական մեկնաբանություն չէր հնչում: «Ուղիղ 12 ժամ է անցել ՊՎԾ-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկության տարածումից, բայց այդ կառույցի մամուլի պատասխանատուն ասում է՝ տեղյակ չեմ։
     Այլ պաշտոնական մեկնաբանություններ չկան, սրանից կարելի է եզրակացնել, որ ինչ-որ բարդ բաներ է կատարվում ու հիմա պաշտոնական տեղեկատվություն տարածելու վրա են աշխատում»,- գրել է քաղաքական մեկնաբան Դ. Մալխասյանը:

Հիշեցնենք, որ «Ազատության» եթերում Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զ. Մեջլումյանն ասել էր, որ ինֆորմացիային չի տիրապետում. «Միգուցե ԱԱԾ դիմեք, իրավապահ մարմիններին դիմեք, որովհետև մենք չենք տիրապետում ձերբակալության մասին տեղեկություններին»:

6301 | 0
Facebook