Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նվիրատուների ցանկում են Լֆիկի և Ծառուկյանի գրեթե բոլոր կազմակերպությունները

16:15, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Նվիրատուների ցանկում են Լֆիկի և Ծառուկյանի գրեթե բոլոր կազմակերպությունները

«Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հրապարակել է 2018-ի նվիրատուների ցանկը: Նվիրատուների մեծ մասը գործարարներ են, բանկեր ու խոշոր ձեռնարկություններ: Հատկանշական է, որ նվիրատուների թվում են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները՝ «Ալեքսանյանների Ընտանիք» բարեգործական հիմնադրամը (10,000,000.00 ֏), «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն (3,000,000.00 ֏), «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն (2,000,000.00 ֏), «Սիթի» ՍՊԸ-ն (2,000,000.00 ֏): Նվիրատուների շարքում են նաև «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ն (2,000,000.00 ֏), «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ն (2,000,000.00 ֏), Ջավահիր և Անահիտ Ծառուկյանները (Գ. Ծառուկյանի կինն ու դուստրը (5,000,000.00 ֏-ական): Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող՝ «Սուքիասյան» (1,000,000.00 ֏), ռուստաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամները (1,000,000.00 ֏), ինչպես նաև Վարդանյան ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ն (1,000,000.00 ֏) ևս նվիրատվություն են կատարել:
    
     Ամբողջական ցանկը՝

1 «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան» ՓԲԸ 51,000,000.00 ֏

2 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Դեր Մամփրե Կուզույան 47,985,000.00 ֏ ($100,000)

3 Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ 31,190,400.00 ֏ ($64,980)

4 «Ամերիաբանկ» ՓԲԸ 11,856,700.00 ֏

5 Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամ 10,000,000.00 ֏

6 Հայաստանի Պարի Պետական Անսամբլ 9,536,000.00 ֏

7 Անահիտ Ծառուկյան 5,000,000.00 ֏

8 «Գրանդ Քենդի» ՍՊԸ 5,000,000.00 ֏

9 Ջավահիր Ծառուկյան 5,000,000.00 ֏

10 «Նատալի Ֆարմ» ՍՊԸ 3,000,000.00 ֏

11 Հայկ Տանանյան 2,400,000.00 ֏ ($5,000)

12 «Դուստր Մարիաննա» ՍՊԸ 2,250,000.00 ֏

13 «Երևան Գարեջուր» ՓԲԸ 2,200,000.00 ֏

14 «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ 2,000,000.00 ֏

15 «ԱյԴի Բանկ» ՓԲԸ 2,000,000.00 ֏

16 «Գագիկ Ծառուկյան» ԲՀ 2,000,000.00 ֏

17 «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ 2,000,000.00 ֏

18 «Սիթի» ՍՊԸ 2,000,000.00 ֏

19 "Բրիջ օֆ Հելթ" ԱՄՆ 1,920,000.00 ֏ ($4,000)

20 «Թայմլես» ՍՊԸ/ Ակցիայի արդյունքում 1,600,000.00 ֏

21 «Դանա Ֆարբեր» Քաղցկեղի Ինստիտուտ 1,555,200.00 ֏ ($3,240)

22 Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միություն 1,303,200.00 ֏ ($2,715)

23 «Առանցք» ՍՊԸ 1,000,000.00 ֏

24 «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ 1,000,000.00 ֏

25 «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ 1,000,000.00 ֏

26 «Սուքիասյան» Բարեգործական Հիմնադրամ 1,000,000.00 ֏

27 «Ռենշին» ՍՊԸ 1,000,000.00 ֏

28 «Տաշիր» Բարեգործական Հիմնադրամ 1,000,000.00 ֏

29 «Զիգզագ» ՍՊԸ 1,000,000.00 ֏

30 «Կինետիկ» ՓԲԸ 1,000,000.00 ֏

31 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ 1,000,000.00 ֏

32 Հայկ Հարությունյան 1,000,000.00 ֏

33 Մանե Հարությունյան 1,000,000.00 ֏

34 «ՎԱԼԵՆՍԻԱ» Հ/Ձ ՍՊԸ 1,000,000.00 ֏

35 «Մարտին Սթար» ՍՊԸ 800,000.00 ֏

36 «ԱրմենԱԼ» ՍՊԸ 800,000.00 ֏

37 Սասուն Հայկազի Թամրազյան 552,150.00 ֏

38 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի Թեմ 500,000.00 ֏

39 «Կարաս Գրուպ» ՍՊԸ 500,000.00 ֏

40 «ՄԱՊ» ՓԲԸ 500,000.00 ֏

41 «Էվոկաբանկ» ՓԲԸ 500,000.00 ֏

42 Արմեն Տեր-Կյուրեղյան 500,000.00 ֏

43 «Հորիզոն - 95» ՍՊԸ 500,000.00 ֏

44 Պուշկինի անվան համար 8 դպրոց 400,000.00 ֏

45 «Մեգա Թոյս» ՍՊԸ 200,000.00 ֏

46 Արթուր Հակբյան 200,000.00 ֏

47 «Արմենիա Ինշուրանս» ՍՊԸ 200,000.00 ֏

48 «Արմենիա Վայն» ՍՊԸ 200,000.00 ֏

49 Սարգիս Թարվերդյան 200,000.00 ֏

50 «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ 200,000.00 ֏

51 «Արկոլադ» ՓԲԸ 200,000.00 ֏

52 Ռաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ 200,000.00 ֏

53 «ՄեգաՖուդ» ՍՊԸ 200,000.00 ֏

54 Բաբկեն Մնացականյան 100,000.00 ֏

55 Հայր և որդի Մանվելյաններ 100,000.00 ֏

56 Հովհաննես Թումանյանի Թանգարան 100,000.00 ֏

57 Զավեն Քոլոյան 100,000.00 ֏

58 «Արմենակ Ուրֆանյան» Բարեգործական Հիմնադրամ 50,000.00 ֏

59 Դավիթ Հարությունյան 50,000.00 ֏

60 «Զեպպելին Արմենիա» ՍՊԸ 50,000.00 ֏

61 Մ**** Շ**** Զ**** 48,000.00 ֏ ($100)

62 Նորայր Մելքոնյան 43,200.00 ֏ ($90)

63 Տեր Մարտիրոս Հակոբյան 40,000.00 ֏

64 Վաչե Աղայան 30,000.00 ֏

65 Դավիթ Մայիսիկի Գասպարյան 30,000.00 ֏

66 Սևակ Թոմասի Թոմասյան 25,000.00 ֏

67 Քոլ Քիրքիրյան 20,000.00 ֏

68 Սերգո Ալբերտի Արղության 20,000.00 ֏

69 Կարեն Արթուրի Հակոբյան 10,000.00 ֏

70 Վահե Սպարտակի Աստվածատրյան 10,000.00 ֏

71 Ֆլորա Գրիգորյան 9,000.00 ֏

72 Թամարա Խոստեղյան 5,450.00 ֏

73 Ալեքսանդր Արթուրի Ստեփանյան 5,000.00 ֏

74 Լիլիթ Անդրանիկի Ներսեսյան ԱՁ 5,000.00 ֏

75 Ալիս Սաֆարյան 5,000.00 ֏

76 Հասմիկ Անդրեասյան 1,000.00 ֏

77 Հասմիկ Շահինյան 1,000.00 ֏

10737 | 5
Facebook