Լոս Անջելեսում քիչ առաջ ավարտվել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Լավագույն ֆիլմ անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ամերիկացի ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմական ռապսոդիա»): Ընդհանուր առմամբ «Բոհեմական ռապսոդիա»-ն արժանացել է 4 մրցանակի:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Ալֆոնսո Կուարոնին՝ «Ռոմա» ֆիլմի համար: Մեքսիկացի ռեժիսորի ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռեջինա Քինգը։ Ֆիլմում հնչած «Տարվա լավագույն երգն» է Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի «Shallow»-ն: