Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կրթության նախարարը «պահակություն» է անում. «Հրապարակ»

09:25, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Կրթության նախարարը «պահակություն» է անում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրոյով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարարեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց։ Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք մշակույթի նախարարության աշխատողներին անձամբ հսկելով։ Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև` մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5020 | 2
Facebook