Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում

12:55, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում

Վերջին մի քանի օրերին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բավական հագեցած օրակարգով հանդիպումներ է ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա հանդիպել է տարբեր պաշտոնյաների, պետական եւ մասնավոր հատվածի գործիչների հետ:

Դրանց շարքում կարճատև հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու գործիչները ժպիտով, ջերմորեն ողջունում միմյանց:

Զրույցի ընթացքում գործիչները կատակել են միմյանց հետ, որից հետո ՀՀ նախագահը հարց է ուղղել Բայդենին, ինչը հայտնվել է ամերիկյան մամուլի գլխագրերում: «Դուք պատրաստվո՞ւմ եք առաջադրվել»,- հարցրել է Արմեն Սարգսյանը Բայդենին՝ նկատի ունենալով 2020 թվականին սպասվող ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Պատասխանը չի լսվել, քանի որ այն եղել է շշուկով: Զրույցից հետո Ջո Բայդենը Արմեն Սարգսյանին փոխանցել է իր այցեքարտը:

2018 թվականին Ջո Բայդենը նշել է, որ մտածում է 2020 թվականին առաջադրվելու մասին: Այդուհանդերձ, նա դեռ իր թեկնածությունը չի առաջադրել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Ջո Բայդենին ուղղված Արմեն Սարգսյանի հարցն աղմուկ է բարձրացրել ամերիկյան մամուլում
10593 | 0
Facebook