Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպման արդյունքները

11:40, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպման արդյունքները

Երեկ Սոչիում կայացել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը, որը թվով չորրորդ հանդիպումն է այդ ձևաչափով:

Հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահն ընդգծել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում:

Պուտինի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը դրական քայլ կլինի:

«Եթե դա տեղի ունենա, ապա միակ ճիշտ որոշումը կլինի՝ Սիրիայի անվտանգության ապահովման համար»,- ասել է Պուտինը:

Պուտինը հավելել է, որ նախագահները մեծ ուշադրություն են հատկացնում Սիրիայի բնակչությանն ուղղված հումանիտար աջակցության թեմային:

Իրանի նախագահը նշել է, որ Սիրիան պետք է ազատագրել ահաբեկիչներից, և դրանում համաձայն են գագաթնաժողովի բոլոր մասնակիցները:

«Կարևոր է լարվածության նվազեցումը: Իդլիբը սիրիական պետության մասն է, որը պետք է մաքրվի ահաբեկիչներից»,- նշել է Ռոհանին:

Նա նաև հայտնել է, որ Թեհրանում հույս ունեն, որ ԱՄՆ-ը կվերանայի Մերձավոր Արևելքի նկատմամբ իր քաղաքականությունը:

Թուրքիայի նախագահն, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը չպետք է «իշխանության վակուումի» հանգեցնի:

«Մենք չենք ցանկանում, որպեսզի Սիրիայում և մյուս այլ տարածաշրջաններում նոր ողբերգություններ լինեն, նոր հումանիտար ճգնաժամեր: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Իդլիբում «հանգստություն» պահպանելու համար՝ չնայած դժվարություններին, չնայած որոշ երկրների սադրանքներին»,- ասել է Էրդողանը:

Հանդիպման արդյունքներով համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, որում ասվում է, որ հերթական հանդիպումը կկայանա ապրիլին Թուրքիայում:

7897 | 0
Facebook