Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթում, արձագանքելով որոշ ընդդիմախոսների ելույթներին, ՀՀ վարչապետը հայտարարեց. «Գալիս, ասում են՝ էս կառավարությունը ոնց որ ուզում ա հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը: Ու հիմա էլ գալիս, ասում են՝ դե մի ժամանակ Սարգսյանին էին մեղադրում, հիմա Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, ավելի առաջ՝ Քոչարյանին, Տեր-Պերոսյանին, բայց ոչ մեկն էլ մեղավոր չի: Հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի էսօրվա կառավարությունը. էս ա, բացահայտվեց էս մարդկանց հիմնական առաքելությունը... Պարզ չի՞ Սերժ Սարգսյանն ինչով ա մեղավոր, մեղավոր ա նրա համար, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնես անի, կանի նա, ով կգա, կկզի, կմուծվի, որ ախպերն ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, դրանում է մեղավոր ու չփորձեք ինձ ու իրանց դնել նույն հարթության վրա: Դուք 2018-ին էլ էիք նույն բանը ասում՝ մենք անձերի դեմ չենք պայքարում, հիմա եկել, դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը: Եկել, ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ չի եղել, 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած (նկատի ունի ԼՀԿ-ին-խմբ.)»: