Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ թիվ 12 պոլիկլինիկայում․ աշխատակիցները պահանջում են, որ տնօրենը հրաժարական չտա (տեսանյութ)

12:20, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Լարված իրավիճակ թիվ 12 պոլիկլինիկայում․ աշխատակիցները պահանջում են, որ տնօրենը հրաժարական չտա (տեսանյութ)

Թիվ 12 պոլիկլինիկայի շենքում այս պահին լարված իրավիճակ է. բուժաշխատողներին վրդովվեցրել է տնօրեն Արմեն Վարդումյանի անսպասելի հրաժարականի դիմումը: Աշխատակիցները պահանջում են քաղաքապետ Հայկ Մարությանին գալ և լսել իրենց կարծիքը. «Սիրելի Հայկ Մարության, եկեք, մեր կարծիքը ևս լսեք: Գտնում ենք, որ դա կանխամտածված արշավ է տնօրենի դեմ»,- կոչ են անում նրանք:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, որն անձամբ է հետևում իրադարձություններին, նշում է, որ աշխատակիցները կասկածներ ունեն, որ տնօրենին ստիպել են դիմում գրել ու հեռանալ. «Պոլիկլինիկայի ղեկավարը շուրջ 22 տարի է, ինչ տնօրինում է: Իմ տպավորություններով՝ աշխատակիցները սիրում, հարգում և պաշտպանում են նրան: Ահռելի թվով աշխատակիցներ են հավաքվել և պահանջում են ևս մեկ անգամ մանրակրկիտ ուսումասիրել խնդիրը և արդարացի լուծում տալ»,- ասում է Թ. Վարդանյանը:

8675 | 0
Facebook