Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում չեն բացառել ռուսական գազի գնումը վերականգնելու հնարավորությունը

11:30, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Վրաստանում չեն բացառել ռուսական գազի գնումը վերականգնելու հնարավորությունը

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանից գազի գնումները վերականգնելու հնարավորությունը, փոխանցում է Sputnik Georgia-ն:

Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007թ-ից, բնական գազ է ապահովում Ադրբեջանը:

«Մտադիր ենք օպտիմալացնել համակարգը, ինչը մեզ հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի գնումները՝ շուկայում մեծ մրցակցություն ստեղծելու համար: Գազի շուկայում մրցակցության ստեղծումը կնպաստի գազի սակագների նվազեցմանը»,- խորհրդարանում հայտարարել է Կոբուլիան:

Նրա խոսքով՝ ներկա պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ:

Գործակալությունը նշում է, որ Վրաստանն այժմ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ դեպի Վրաստան Հայաստանի միջով գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ:

7411 | 0
Facebook