Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն ու Լուկաշենկոն կբանակցեն մի ամբողջ օր». Պեսկով

16:25, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Պուտինն ու Լուկաշենկոն կբանակցեն մի ամբողջ օր». Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը չորեքշաբթի կտևի մի ամբողջ օր: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հանդիպումը կկայանա այսօր Սոչիում: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները:

«Ժամանակի մեծ մասը նախագահները կզրուցեն: Կբանակցեն մի ամբողջ օր: Ընդ որում, արդեն հայտնել էինք, որ հանդիպումը չի սահմանափակվի մեկ օրով: Այսպես թե այնպես, շփումները կշարունակվեն վաղը կամ նույնիսկ վաղը չէ մյուս օրը»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ բացի այդ հանդիպումը կարճ խորհրդակցություն է նախատեսված բելառուսական և ռուսական պատվիրակությունների միջև:

4740 | 0
Facebook