Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը

13:50, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր ցուցմունք է տալիս Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ազատ էր արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

3381 | 0
Facebook