Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ վարչապետը՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին

12:35, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
ՀՀ վարչապետը՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի հարցի բանակցային գործընթացին. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ Արցախը վճռորոշ նշանակություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործում: Ես դեռ մայիսին հայտարարել եմ, որ կարող եմ, պատրաստ եմ ու պիտի բանակցեմ ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետև չունեմ Արցախի վարչապետի ու նախագահի կարգավիճակ: ՀՀ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորն ու բանակցային շփումներում մեր կարևորագույն խնդիրներից մեկն Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում ու այս մոտեցումը նոր չէ»,- ասաց Փաշինյանը:

4646 | 2
Facebook