Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

11:00, ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ.
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում 82 տարեկան հասակում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, կինոյի և թատրոնի խորհրդային և ռուս դերասան և ռեժիսոր Սերգեյ Յուրսկին, հաղորդում է РИА Новости-ն:

Անցած տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին նրա շտապ հոսպիտալացման և ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում նշել էին, որ Յուրսկին պրոֆիլակտիկ բուժում է անցնում:

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935թ. մարտի 16-ին Լենինգրադում, Յուրի Սերգեևիչ Յուրսկու ընտանիքում, ով Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի գեղարվեստական ղեկավարն էր, ղեկավարում էր Լենկոնցերտը: Իրականում դա նրա ազնվական հոր` Յուրի Սերգեևիչ Ժիխարևի կեղծանունն էր, որը նա վերցրել էր դեռ պատանեկան հասակում գիմնազիայում ներկայացումներ խաղալու ժամանակ, և այն ուղղակի նրա անվան (Յուրի) պարզ տառադարձումն էր: Մայրը` Եվգենիա Միխայլովնա Յուրսկայա-Ռոմանովան երաժշտության ուսուցչուհի էր: Սովորել է Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1955 թվականին իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել է Ա. Ն. Օստրովսկու անվան Լենինգրադի թատերական ինստիտուտ: 2-րդ կուրսն ավարտելուց հետո Սերգեյ Յուրսկին հրավիրվում է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն: 1960-ականների կեսերին թատերախմբի առաջատար դերասաններից էր:

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին
Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Նրա խաղացած լավագույն դերերից են Չացկին, Տուզենբախը, Եզոպոսը, պրոֆեսոր Պոլեժաևը: Այստեղ Սերգեյ Յուրսկին առաջին անգամ հանդես է եկել որպես ռեժիսոր` 1974 թվականին բեմադրելով «Մոլիեր» պիեսն ըստ Միխայիլ Բուլգակովի:

Դերասանին մեծ ճանաչում են բերում Վիկնիկսորի («ՇԿԻԴ հանրապետություն» ֆիլմում) և Օստապ Բենդերի («Ոսկե հորթը» ֆիլմում) դերերը: Հանդես է եկել որպես ասմունքող դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: 1978 թվականին Սերգեյ Յուրսկին տեղափոխվել է Մոսկվա և դարձել է Մոսխորհրդի անվան թատրոնի դերասան, այնուհետև` ռեժիսոր: 1970-ականներին իր կողմից գրած «Չերնով» պատմվածքը դարձել է կինոյում որպես ռեժիսոր նրա առաջնախաղի գրական հիմքը: 2011 թվականին դարձել է «Թատերական աստղ» մրցանակի դափնեկիր: Սերգեյ Յուրսկին մի քանի արձակ գրքերի և պիեսների հեղինակ է, որոնք հրապարակել է Վացետիս կեղծանվամբ:

6289 | 0
Facebook