Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Google-ը «Ռոսկոմնադզոր»-ի սպառնալիքների ներքո սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները

12:30, հինգշաբթի, 07 փետրվարի, 2019 թ.
Google-ը «Ռոսկոմնադզոր»-ի սպառնալիքների ներքո սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները

Google որոնողական համակարգը «Ռոսկոմնադզոր»-ի սպառնալիքների ներքո սկսել է ջնջել Ռուսաստանում արգելված կայքերի հղումները, հաղորդում է «Ведомости» պարբերականը՝ մի քանի աղբյուրների վրա հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերատեսչության ներկայացուցիչը հաստատել է, որ Google-ը մի քանի շաբաթ է՝ «մաքրում է» որոնողական համակարգն արգելված տեղեկատվությունից: Ջնջվում են «Ռոսկոմնադզոր»-ի ռեեստրում հայտնված ռեսուրսների ոչ բոլոր հղումները, այլ մոտ 70%-ը:

Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Google-ն ամեն օր «Ռոսկոմնադզոր»-ից արգելված հասցեների նոր ցուցակ է ստանում:

Հիշեցնենք, որ Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնացել էր MAMUL.am-ին: Օրեր առաջ էլ «Ռոսկոմնադզոր»-ը Ռուսաստանի տարածքում արգելափակել էր MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am և մի շարք այլ հայկական լրատվական կայքեր:

3980 | 0
Facebook