Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նման մարդկանց հասնում էր, որ մի երկու հատ էլ վզին տային». Գևորգ Սաֆարյան

14:30, չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ.
«Նման մարդկանց հասնում էր, որ մի երկու հատ էլ վզին տային». Գևորգ Սաֆարյան

«Չի կարելի նման դատավարությունը դռնփակ անել, անգամ Քոչարյանի և Սերժի ժամանակ, հիշեք Մարտի 1-ի գործերը, նման բան չի եղել: Մենք չեն լքելու նիստերի դահլիճը»,- հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Սաֆարյանը, ով ներկա էր խմբի 10 անդամների գործով դատավարությանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունք տալու ժամանակ վիճաբանություն էր սկսվել նիստի մասնակիցների և Վալերի Օսիպյանի միջև:

Գևորգ Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատավարությունը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումը միտումնավոր գործողություն է, որը նպատակ ունի կոծկել քրեական գործը, քանի որ, ըստ նրա, գործը փլուզվում է: «Այսինքն՝ երկու տուժող եկել են այս դատավարությանը և հայտարարել, որ իրենք իրենց տուժող չեն ճանաչում: Անգամ այստեղ երկու ոստիկաններ, որոնք հանդիսանում են նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ, իրենց հայտարարություններում ասել են, որ իրենց նկատմամբ եղել են շատ բարյացկամ և հարգալից: Անգամ Օսիպյանի նմանի նկատմամբ, որ բազմաթիվ հանցագործությունների հեղինակ ու կազմակերպիչ է եղել (իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու, Շանթ Հարությունյանի և ընկերների նկատմամբ քրեական գործ սարքելու, ջրցաններ իրականացնելու և ցույցեր ցրելու), մարդիկ եղել են բարյացկամ, որին նա արժանի չէր: Նման մարդկանց հասնում էր, որ մի երկու հատ էլ վզին տային, բայց չեն տվել..»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:

6849 | 2
Facebook