Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական լրատվամիջոցը բացատրել է՝ ինչու է իր թղթակիցը Հայաստան ժամանել

15:55, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
Ադրբեջանական լրատվամիջոցը բացատրել է՝ ինչու է իր թղթակիցը Հայաստան ժամանել

Ադրբեջանական Turan գործակալության ղեկավար Մեհման Ալիևը բացատրել է` ինչու է գործակալության խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան ժամանել:

Ավելի վաղ նրա այցի մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: Այցին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

Մեհման Ալիևի խոսքով՝ Հաջիևն արդեն 3 օր է՝ Երևանում է և այսօր կվերադառնա Բաքու:

Тuran.az-ի հաղորդմամբ՝ Երևանում Հաջիևը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ, իսկ սպասվելիք ռեպորտաժների թեմաները կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, տարածաշրջանային իրավիճակը:

7583 | 0
Facebook