Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

14:15, երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ.
Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանը թույլատրել է հարվածային անօդաչուներ վաճառել Ադրբեջանին

Իսրայելի պաշտպանության նախարարությունն «Aeronautics Defense Systems Ltd.» ընկերությանը կրկին թույլատրել է սկսել Ադրբեջանին հարվածային անօդաչուների մատակարարումը:

«ՊՆ-ն արդեն տեղեկացրել է իսրայելական ընկերությանն այն մասին, որ արգելքն այլևս չի գործում, և որ նրանք կարող են կազմակերպել անօդաչուների վաճառքը Բաքվի իրենց պատվիրատուներին»,- հաղորդում է «The Times of Israel»-ը:

Նշվում է, որ 2017-ի աշնանն Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներն իրենց երկիր ժամանած «Aeronautics Defense Systems»-ի աշխատակիցներին խնդրել էին ցուցադրել Orbiter 1K անօդաչու-կամիկաձեի հնարավորությունները:

Ավելի վաղ Իսրայելը կասեցրել էր Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը:

6023 | 3
Facebook