Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Մոսկվա օփեն»-ում հայ շախմատիստների արդյունքները

14:55, երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ.
Հայտնի են «Մոսկվա օփեն»-ում հայ շախմատիստների արդյունքները

Ավարտվեց «Մոսկվա օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվում էին 15-ից ավել մրցաշարեր: Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցեցին շուրջ 2000 շախմատիստներ: Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 17 պատվիրակ:
     C մրցաշարում հաջող հանդես եկավ պատանի 12-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը: Փիլիպոսյանը նաև շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Նույնքան միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը գրավեց 9-րդ տեղը:
     A մրցաշարի հաղթող դարձավ Բորիս Սավչենկոն, ով վաստակեց 7.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Հովիկ Հայրապետյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և կիսեց 8-19-րդ հորիզոնականները:
     B մրցաշարի հաղթող դարձավ 8 միավոր վաստակած Անաստասիա Բոդնարուկը: Մեր ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակեց 5.5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:

1983 | 0
Facebook