Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խի մենակ Սերժը պետք ա ապրի՞...». առևտրականներ

14:15, երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ.
«Խի մենակ Սերժը պետք ա ապրի՞...». առևտրականներ

Հունվարի 8-ին գումարված Երևանի ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտարարել էր փողոցային առևտրի կանխման ու դադարեցման մասին: Վերջինս նաև նշել էր, որ քաղաքային իշխանությունը պետք է գտնի փոխզիջումային տարբերակներ փողոցային առևտրով զբաղվողների համար: Նա շեշտել էր, որ առևտրականների համար պետք է հատուկ անվճար տեղեր հատկացվեն Երևանի շուկաներում: Քաղաքապետի հայտարարությունը դժգոհություն էր առաջացրել առևտրականների շրջանում և նրանք հունվարի 15-ին և 16-ին բողոքի ակցիաներ անցկացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ, իսկ այսօր` Կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց. «Չեք էլ կամենում, որ չոր հացի ու դեղի փող աշխատենք, 40 տարի կանգնել եմ Պրոսպեկտի շուկայում, նախորդ իշխանությունը շուկան վերավաճառեց, էսքան մարդու հանեց, գցեց դուրս: Խի մենակ Սերժը պետք ա ապրի՞, Սերժով պիտի ապրի՞ էս երկիրը. չորս կողմը սիթի ա սարքել...»:

Բողոքի ակցիա իրականացնողնեի հետ խոսեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նա, առևտրականների բողոքին ի պատասխան, ասաց. «Ես խնդիրը հասկացա, հիմա կգնամ և հետամուտ կլինեմ ձեր հարցի պատասխանն ստանալուն»:

Տեսանյութը` Ա1 պլյուս-ի
5205 | 0
Facebook