Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայմանավորվել ենք որևէ տեղեկություն չտրամադրել». պատգամավորները՝ խմբակցության փակ նիստի մասին

17:00, շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ.
«Պայմանավորվել ենք որևէ տեղեկություն չտրամադրել». պատգամավորները՝ խմբակցության փակ նիստի մասին

«Նիստ չի եղել, եղել է հանդիպում վարչապետի և կառավարության անդամների հետ»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել. «Խոսել ենք վարչապետի Դավոս և Գերմանիա կատարած այցելություններից, խոսել ենք պարգևավճարների հետ կապված: Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե որ պատգամավորն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարևորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, որովհետև այստեղ այստեղ քննարկվում են բոլոր խնդիրները»,- կարծիք է հայտնել Լ. Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ հավելել է, որ չի ցանկանում մանրամասներ ասել. «Հանդիպման ֆորմատը փակ է, որևէ պատգամավոր չի կարող ինֆորմացիա ասել: Պայմանավորվել ենք որևէ տեղեկություն չտրամադրել, այդ պատճառով խնդրում եմ պատգամավորներին վատ վիճակում չդնել»,- եզրափակել է նա։

4149 | 3
Facebook