Եվրոխորհրդարանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին Վենեսուելայի «ժամանակավոր լեգիտիմ նախագահ» է ճանաչել, հաղորդում է РИА Новости-ն:
Համապատասխան բանաձևն ընդունվել է 439 կողմ, 104 դեմ և 88 ձեռնպահ ձայներով:
«Եվրոխորհրդարանը եվրոպական առաջին կառույցն է, որն արեց դա»,- ասել է Եվրոխորհրդարանի խոսնակ Անտոնիո Տայանին:
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան հայտարարեցին, որ Գուաիդոյին երկրի ժամանակավոր նախագահ են ճանաչում:
Ընդ որում, երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն Գուաիդոյին «Վաշինգթոնի խամաճիկ» է անվանել, Մոսկվայում Մադուրոյի դիրքորոշումը կիսում են:
Գուաիդոյին Վենեսուլայի ժամանակվոր նախագահ են ճանաչել նաև Բրազիլիան, Կանադան, Արգենտինան, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ: