Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

21:50, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի:

Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Մանվել Գրիգորյանը պահանջում է իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում:

Թեև հայտնի չէ, թե ստույգ ո՞ր տվյալներն է հայցվորը իր պատիվն ու արժանապատվությանը վիրավորող համարել,, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանին դատի է տվել լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հետեւյալ արտահայտության համար. «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Սիլվա Համբարձումյանը հավելել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:

Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանի դեմ հայց է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանը:

5267 | 2
Facebook