Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարմազանովը՝ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի մասին

15:05, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
Շարմազանովը՝ Փաշինյանի, Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի մասին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայաստանի քաղաքական գործընթացների վերլուծությունը» թեմայով կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱԺ-ում չունենք իրական ընդդիմություն, ինչ վերաբերում է իշխանությանը, այն պոպուլիստական է:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի մասին՝ ասել է, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. «Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում ա՝ երբ կբռնենք, խելքը գլուխը կգա, էլ ի՞նչ ասես. քաղաքական հետապնդումն էլ ո՞նց ա լինում: Կրկնում եմ՝ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, ով այդ օրերին սերմանել է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ»:

ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև արտաքին քաղաքականությանը, խոսել Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպման մասին. «Փաշինյանն ասում ա՝ բովանդակային բանակցություն չկա, բայց ժամուկես Ալիևի հետ ա հանդիպո՞ւմ, էդ ինչի՞ց էր խոսում ժամուկես: Ինքը նենց շփոթված տեսք ուներ, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ... Արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել: Գտնում եմ, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղաշրջում ու Տեր-Պետրոսյանի 98թ. խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության: Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

6180 | 6
Facebook