Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հուսով եմ՝ կլինի գազի գնի նվազում». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

14:15, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
«Հուսով եմ՝ կլինի գազի գնի նվազում». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

Հայաստանը հետաքրքրված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցով: Այս մասին РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդպիսով վարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանը մտադի՞ր է միանալ այն երկրներին, որոնք կողմ են Ռուսաստանից էներգակախվածության կրճատմանն ու դիտարկում են այնպիսի ծրագրեր, ինչպիսին է «Հյուսիսային հոսք-2»-ը՝ որպես սպառնալիք սեփական անվտանգության համար:

«Ցավոք, Հայաստանում չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2» գազատար: Հետաքրքրված ենք մեր երկրում ևս ինչ-որ տարանցիկ գազատարի կառուցման հարցով, որն, օրինակ, գազ կամ նավթ կտեղափոխեր Ա կետից Բ կետ: Այդ իսկ պատճառով մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով գազի գնի թեմայի մասին՝ վարչապետն ասել է.

«Գիտեք՝ եվրասիական տարածքում զգայուն հարցերից մեկն է: Ամեն դեպքում, 2019-ին հայ սպառողների համար գազի գինը չի փոփոխվի, և այս տարվա ընթացքում կշարունակենք քննարկումները՝ գազի գնի շուրջ համաձայնության հասնելու նպատակով»: Լրագրողի դիտարկմանը, թե մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը Հայաստանի համար կարող է բարձրանալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, ընդհակառակը, հույս ունեմ, որ գազի գնի իջեցում կլինի»:

5167 | 0
Facebook