Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Առաջիկա 15 օրերին բենզինի գինը կնվազի ևս 20 դրամով, այնուհետև՝ 60 դրամով

22:23, կիրակի, 27 հունվարի, 2019 թ.
Առաջիկա 15 օրերին բենզինի գինը կնվազի ևս 20 դրամով, այնուհետև՝ 60 դրամով

Վերջին ամիսներին Հայաստանում նկատելիորեն նվազեց բենզինի և դիզելային վառելանյութի գները: Մասնավորապես, բենզինի ռեգուլյար տեսակի գինը 450 դրամից նվազեց և այս պահին կազմում է 400 դրամ: Համամասնորեն նվազեց նաև պրեմիում և սուպեր տեսակների բենզինի գները, ինչպես նաև դիզվառելիքինը: Ասում են, նկատելի այս նվազումը ներկայիս կառավարության սրտով չէ: Համաձայն շրջանառվող տեղեկությունների բենզինի մենաշնորհ ունեցողներին օրերս «տեղեկացվել» է, որ անհրաժեշտ է շարունակել վառելիքի նվազեցման ընթացքը, քանի որ, դրան նպաստում է նաև նավթի համաշխարհային գնանկումը: Ըստ լուրերի համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա 15 օրերին բենզինի և դիզվառելանյութի գները նվազեցնել 20 դրամով, իսկ հաջորդ 3 ամսվա ընթացքում ևս 60 դրամով և գրանցել 320 դրամի շեմը(ռեգուլյար): Ասում են նաև, որ այդ կերպ, ներկայիս իշխանությունները ցույց են տալու, որ ավելի կառուցողական փոխհարաբերություններ է ստեղծվել ռուսական կողմի հետ և գերազանցվել է Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք գրանցված նվազագույն՝ 330 դրամ (ռեգուլյար) շեմը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24602 | 4
Facebook