Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազար դրամ». Հայկ Մարությանը՝ պարգևավճարների մասին (տեսանյութ)

10:20, կիրակի, 27 հունվարի, 2019 թ.
«Ես ստացել եմ զրո դրամ, փոխքաղաքապետերը՝ 637 հազար դրամ». Հայկ Մարությանը՝ պարգևավճարների մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է 2018 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հատկացված պարգևավճարներին:

Քաղաքապետի խոսքով՝ քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին ինքը պաշտոնավարում էր ընդամենը երկու ամիս, ապա որոշում կայացվեց պարգևավճարները հատկացնել այնպես, ինչպես որոշվել էր 2017 թվականին և հաստատվել 2018 թվականի բյուջեով:

«Այդպես էլ արվեց, ուղղակի մի վերապահումով, որ այս անգամ ես հանձնարարեցի, որ պարգևավճար ստանան Երևանի քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները, քանի որ տարիներ ի վեր կային աշխատակիցներ, որոնք այս գումարները չէին ստանում՝ չնայած, որ աշխատում էին, իրենց ուժը, եռանդը դնում այս գործի մեջ»,- ասել է քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

5115 | 2
Facebook