Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ո՞ւմ հետ կհանդիպի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում

10:05, հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
Ո՞ւմ հետ կհանդիպի Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա: Ինչպես հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը կայցելի ԵՏՀ գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ նախագահի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ:

Rusarminfo-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

ՀՀ վարչապետի նախորդ այցը Մոսկվա կայացել էր 2018թ. դեկտեմբերի 27-ին, որի ընթացքում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելուց հետո:

6044 | 0
Facebook