Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին

15:00, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին

MAMUL.am լրատվական գործակալությունը նամակ է (18.01.2019) ստացել «Ռոսկոմնադզոր»-ից:
     Վերջինը նշում է, որ շուրջ մեկ տարի առաջ «Робсон»: Я советник министра иностранных дел Армении հրապարակված նյութը խախտում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը և սպառնում է արգելափակել MAMUL.am-ի առցանց ցուցադրումը Ռուսաստանի տարածքում:
     Հատկանշական է, որ «Ռոսկոմնադզոր»-ը չի պարզաբանում, թե նշված նյութի ո՞ր հատվածում է որևէ կերպ խախտվել օրենքը: Ընդ որում, նյութը ոչ թե MAMUL.am-ինն է, այլ բլոգեր Ալեքսանդր Վալովի հարցազրույցի թարգմանությունը:
     MAMUL.am-ը «Ռոսկոմնադզոր»-ից պաշտոնական բացատրություն է պահանջել՝ նշելով, որ չհիմնավորված, չստորագրված, սպառնալիքներ պարունակող, ազատ մամուլի աշխատանքը խոչընդոտելու փորձերի կրկնման դեպքում խմբագրությունը կդիմի դատարան:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է ռուսաստանյան բազմաթիվ ընդդիմադիր կայքեր և բլոգեր՝ Ռուսաստանի տարածքում՝ այդ թվում՝ աշխարհահռչակ Telegram հավելվածը, որը պատկանում է Պավել Դուրովին: Նշենք նաև, որ մինչ օրս վերջինի արգելափակումը «Ռոսկոմնադզոր»-ին ոչ մի կերպ չի հաջողվում և Telegram-ը շարունակում է մեծ թափով աճել ՌԴ տարածքում:

Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ «Ռոսկոմնադզոր»-ի կողմից նման գործառույթի կիրառման դեպքում անգամ MAMUL.am-ը լիարժեքորեն կշարունակի իր աշխատանքը ՌԴ ամբողջ տարածքում:

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:

Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
Ռոբսոնի մասին նյութի հրապարակման համար «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է MAMUL.am-ին
10111 | 1
Facebook