Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» պահանջում են Մակրոնի հրաժարականը

12:00, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորները» պահանջում են Մակրոնի հրաժարականը

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» 10-րդ «հոբելյանական» բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին չի հաջողվել 1 միլիոն մարդու հանել փողոց, ինչպես և նախապես հայտարարվել էր, հաղորդում է Infox-ը:

Պարբերականի խոսքով՝ ֆրանսիացիների պահանջներն օր օրի ավելանում են:

Թվով 10-րդ բողոքի ակցիայի ժամանակ, Ֆրանսիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ողջ երկրի տարածքում ցույցի է դուրս եկել 84 հազար մարդ: Ընդ որում, Փարիզում հավաքվել է 7 հազար մարդ, Թուլուզում՝ 10 հազարը:

Բացի այդ, ցուցարարները մերժում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ քաղաքացիական երկխոսություն սկսելու մասին գաղափարը, և պահանջում են նրա հրաժարականը:

Ցույցերի ընթացքում մոտ 30 մարդ է ձերբակալվել: «Դեղին բաճկոնավորները», պարբերականի խոսքով, նոր «թշնամի» են ձեռք բերել: Նա երկրի ՆԳՆ ղեկավար Քրիստոֆ Քասթաներն է, ում ցուցարարները մեղադրում են ոստիկանությանը քաղաքացիների նկատմամբ ճնշում գործադրելու հրամաններ արձակելու համար:

6261 | 0
Facebook