Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում հայեր չկան

12:05, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում հայեր չկան

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի արդյունքում գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։

Նշենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունն է հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին»:

Նշենք, որ այսօր Վրաստանում սգո օր է հայտարարվել:

3591 | 0
Facebook