Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կարող է ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ

14:30, երեքշաբթի, 15 հունվարի, 2019 թ.
Թրամփը կարող է ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ից. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերադառնալ ՆԱՏՕ-ից երկրի դուրսբերման հարցի քննարկմանը, գրում է The New York Times-ը:

Պարբերականի խոսքով՝ դա տեղի կունենա այն դեպքում, եթե Թրամփին չգոհացնի Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամ երկրների ռազմական ծախսերի աճի տեմպը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անցած տարի Թրամփը մի քանի անգամ գաղտնի կարգով խոսել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերման ցանկության մասին: ԱՄՆ նախագահն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այդ դաշինքում իմաստ չի տեսնում, նա նաև դաշինքը համեմատել էր «ճահճի» հետ:

Պարբերականի աղբյուրները մտավախություն են հայտնել նաև, որ Թրամփը ցանկացած պահի կարող է վերադառնալ այդ գաղափարի քննարկմանը:

Նշվում է, որ 2018թ. հուլիսին Թրամփն իր գործընկերներին սպառնացել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերմամբ:

7050 | 0
Facebook