ԲՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան»-ն էլ հայտարարել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու մասին։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի 3-րդ տեղակալը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից, որին ընտրելու է Ազգային ժողովը:
Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահի թեկնածու Լենա Նազարյանը տրամաբանական էր համարել, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնն ստանա ավելի շատ ձայներ ունեցող ուժը:
Հարցման նպատակն է պարզել, իսկ ո՞ւմ կցանկանային տեսնել քաղաքացիներն այդ պաշտոնում: