Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոզի գրիպի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը

14:45, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
Խոզի գրիպի պատճառով Աբխազիան և Հարավային Օսիան փակել են Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան և Հարավային Օսիան զգուշավորության միջոցներ են ձեռնարկել՝ կապված Վրաստանում 13 մարդու կյանք խլած խոզի գրիպի համաճարակի հետ:

Վրացական Interpressnews գործակալության հաղորդմամբ՝ Հարավային Օսիայում որոշել են փակել սահմանն այսօրվանից, որպեսզի կանխվի գրիպի տարածումը: Ընդ որում, չի նշվում, թե երբ կբացվի այդ սահմանը: Իսկ ինչ վերաբերում է Աբխազիային, տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սահմանապահները նախազգուշացրել են կոշտ միջոցների սահմանման մասին՝ մինչև հունվարի 25-ը:

Վրաստանում հիվանդությունների կանխարգելման կենտրոնում էլ հայտնել են, որ H1N1 վիրուսն արդեն 13 մարդու կյանք է խլել, սակայն «իրավիճակն արտակարգ չի համարվում»:

Միևնույն ժամանակ, հայտարարվել է, որ դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդները երկարաձգվել են մինչև հունվարի 21-ը:

8824 | 0
Facebook