Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում. էջմիածինցին չի հանդուրժելու...». բողոքի ակցիա

12:35, ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.
«Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում. էջմիածինցին չի հանդուրժելու...». բողոքի ակցիա

«Կոմիտասի հրապարակից՝ Ժամը 3-ին, ավտոերթով կշարժվենք Երևան»,- հայտարարեցին Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքող քաղաքացիները, որոնք այս պահին քայլերթ են իրականացնում Էջմիածնի փողոցներում:

«Մանվելի նման սրիկան, ով քաղաքը 20 տարի պահել է դիկտատուրայի մեջ, պետք է դատապարտվի: Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում: Մենք այն քաղաքացիներն ենք, որոնք հասարակության մեջ նման տականքին չեն հադուրժելու, մենք ապացուցելու ենք, որ էջմիածինցին իրավատեր է: Մ. Գրիգորյանն այն տականքն է, ով ժամանակին թալանել է մեր երկիրը: Մենք թույլ չենք տալու, որ նա այլևս ազատ լինի»,- նշեցին ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:

«Մեր նպատակն է, որպեսզի դատավորը հասկանա, որ իրավունք չունի նման մարդուն ազատ արձակել: Մենք պահանջում ենք, որ նա անհապաղ ձերբակալվի: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք կդիմենք ավելի խիստ միջոցների»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին Վերքաննիչ դատարանում տեղի կունենա Մանվել Գրիգորյանի դատավարությունը:

7681 | 0
Facebook