Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այժմ կարող է գտնվել Ռուսաստանում:
Հետաքննությունից նոր մանրամասներ է հայտնել Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժանաթ Սուլեյմենովը:
Նրա խոսքով՝ Գուրուրյանը հատել է սահմանը հունվարի 1-ին՝ ժամը 22.00-ին:
«Ներկա պահին 8 անձ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: Նախնական օպերատիվ-քննչական միջոցառումների անցկացման արդյունքում հաստատվել է, որ նա հատել է սահմանը: Օպերատիվ-քննչական խմբեր են ուղարկվել Ռուսաստան և Հայաստան»,- ասել է նա:
Ավելի վաղ Ղազախստանի ՆԳՆ-ն դիմել էր Գուրուրյանին՝ կոչ անելով ինքնակամ հանձնվել ոստիկանությանը: