Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մագնիտոգորսկում փլատակների տակից կենդանի երեխա են գտել

17:10, երեքշաբթի, 01 հունվարի, 2019 թ.
Մագնիտոգորսկում փլատակների տակից կենդանի երեխա են գտել

Մագնիտոգորսկում փրկարարները փլատակների տակ հայտնաբերել են 11-ամսյա կենդանի երեխա: Այս մասին հայտարարել է Չելյաբինսկի նահանգապետ Բորիս Դուբրովսկին: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները գտել են նրան` գնալով երեխայի ձայնի ուղղությամբ: Երեխային փրկել է այն, որ նա պառկած է եղել անկողնում և եղել է փաթաթված: Շտապօգնության գնահատմամբ, աղջնակը լուրջ վիճակում է: Փրկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց և այժմ վերակենդանացման բաժանմունքում է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի գիշերը Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում բազմաբնակարան շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհվել է յոթ մարդ և շարունակում է աճել:

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ժամանել է Մագնիտոգորսկ, հանդիպել օպերատիվ շտաբի աշխատակիցների հետ:

Դեպքի վայրում աշխատում է շուրջ հազար մարդ և 230 միավոր տեխնիկա: Բնակելի տան ավելի քան 30 բնակիչների ճակատագիրը դեռևս անհայտ է. Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

11024 | 1
Facebook