Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել

16:35, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
Վրաստանում խոզի գրիպից 2 մարդ է մահացել

Վրաստանում խոզի գրիպից մահվան 2 դեպք է գրանցվել, փոխանցում է «Спутник-Грузия» գործակալությունը: Առաջին դեպքը տեղի է ունեցել երեկ Բաթումիում, երկրորդն այսօր՝ Քութաիսիում:

Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ երկու զոհերը գտնվել են ռիսկային խմբում: Այդ խմբի մեջ են մտնում հղի կանայք, մինչև 2 տարեկան երեխաները, թոքերի քրոնիկ հիվանդություն, այդ թվում ասթմա ունեցող մարդիկ:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Քութաիսիում կինը մահացել է անմիջապես ծննդաբերությունից հետո, երեխայի վիճակը լավ է: Բժիշկների խոսքով՝ 30-ամյա կնոջը հիվանդանոց են տեղափոխել բարձր ջերմությամբ և ծանր վիճակում, հղիության 38-րդ շաբաթում կեսարյան հատում են արել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

5857 | 1
Facebook