Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենստանի նախագահի ամանորյա կատարումը զայրացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)

16:25, կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ.
Թուրքմենստանի նախագահի ամանորյա կատարումը զայրացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ամանորյան բանկետի ժամանակ երգել է սեփական ստեղծագործությունը: Տեսագրությունը հայտնվել է «Թուրքմենստանի ժամանակագրություն» յութուբյան ալիքում, փոխանցում է Lenta-ն:

Բերդիմուհամեդովը երգը կատարել է անգլերենով, գերմաներենով և թուրքմեներենով, ինչպես նաև նվագակցել ռոյալով: Ելույթին մասնակցել է նաև նրա թոռը, ով երաժշտության հեղինակն է:

«Սովորական թուրքմենները քաղցած են, ալյուրի հերթեր են կանգնում, ծայրը ծայրին հազիվ են հասցնում, իսկ նրանք երգում են»,- գրել են համացանցի օգտատերերը: Նրանք նաև քննադատել են երկրի նախագահի թոռանը նվագել չկարողանալու համար:

Թուրքմենստանի նախագահի ամանորյա կատարումը զայրացրել է համացանցի օգտատերերին
11240 | 2
Facebook