Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում». օգտատերերն ահազանգում են

01:10, կիրակի, 23 դեկտեմբերի, 2018 թ.
«Նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում». օգտատերերն ահազանգում են

Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ Երևանում գործում են խմբեր, որոնք գիշերները գողանում են բակերում կայանված ավտոմեքենաների անվադողերը: Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանը գրել է. «Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն, մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:

15953 | 3
Facebook