Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվեʹլ, հեռացիʹր...». էջմիածինցիները փակել են քաղաք մտնող ճանապարհը (տեսանյութ)

01:50, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
«Մանվեʹլ, հեռացիʹր...». էջմիածինցիները փակել են քաղաք մտնող ճանապարհը (տեսանյութ)

Լարված իրավիճակ է ստեղծվել Էջմիածին քաղաքում: Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևանից Էջմիածին մտնող ճանապարհը՝ վանկարկելով «Մանվել, հեռացիր»: Նրանք բողոքում են գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ։

Հավաքված քաղաքացիները նշում են, որ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինել ազատության մեջ, և այս ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչև Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կրկին ընտրվի կալանքը։

18466 | 4
Facebook