Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տիգրան Սարգսյանին, Գագիկ Խաչատրյանին, Արմեն Ավետիսյանին, Սամվել Ալեքսանյանին ինչո՞ւ քննչական չեն կանչում». Ոսկան Սարգսյան

06:05, շաբաթ, 22 դեկտեմբերի, 2018 թ.
«Տիգրան Սարգսյանին, Գագիկ Խաչատրյանին, Արմեն Ավետիսյանին, Սամվել Ալեքսանյանին ինչո՞ւ քննչական չեն կանչում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում շատ բան է փոխվել, սակայն շատ ավելի բան անփոփոխ է՝ իրավապահ համակարգը, հարկային տեսչությունն աշխատում են նույն ոճով, հանրապետական համայնքապետերը, դպրոցի տնօրենները, և այլոք պիլոտկան փոխած՝ նույնն են մնացել: Ռեմարկի հերոսներից մեկն ասել է՝ կամքն ու համառությունն ավելի կարևոր են, քան հանճարն ու անառակությունը: Չեմ տեսնում հեղափոխական կամք, ուղեգիծը, սկզբունքները պահպանելու կարողություն: Երգիծական սերիալներից ու գովազդներից քաղաքապետի աթոռին թռիչք կատարած Հայկ Մարությանի 85 միլիոն դրամանոց տոնածառը վկա: Նայում եմ պաշտոն ստացածների ու Նիկոլի շվաքի տակ պատգամավոր դարձածների խանդավառ դեմքերին և մտածում՝ նրանք գիտակցո՞ւմ են իրենց գործի ծանրությունը, թե՞ իրենց պաշտոնի քաղցր կողմերն են հետաքրքիր: «Մարտի 1»-ի գործով Քոչարյանը դատվում է, բա մյուս մեղավորները ինչո՞ւ չեն դատվում: Տիգրան Սարգսյանին, Գագիկ Խաչատրյանին, Արմեն Ավետիսյանին, Սամվել Ալեքսանյանին ու շատերին նախկին արածների համար ինչո՞ւ քննչական չեն կանչում, թե նրանք հեղափոխության գետի ջրով մաքրվել, մեղքերից մաքրամաքուր են դարձել»:

5395 | 5
Facebook