Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել

15:10, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Լուկաշենկոն Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծ է ստորագրել, հաղորդում է «Белта» գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ՝ Զասն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան, ու այդ պետություններում հավանություն են տվել նրա թեկնածությանը: Ավելի վաղ Ղրղզստանի նախագահը հայտարարել էր, որ կազմակերպությունը չպետք է առանց գլխավոր քարտուղարի մնա:

Գործակալությունը նշում է, որ Զասը Լուկաշենկոյին տեղեկացրել է այդ հանդիպումների մասին:
     «Նախկինում ևս ասել եմ, որ Բելառուսից մի քանի թեկնածու է եղել, սակայն կանգ եմ առել Զասի թեկնածության վրա, որպեսզի ցույց տամ, որ ժամանակն է այդ կազմակերպությունում պաշտոնաթող գեներալների նշանակումից անցում կատարել երիտասարդ և հեռանկարային գեներալների նշանակմանը»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսական գործակալության տեղեկություններով՝ Զասը կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնը 2019թ. սկզբին:

7173 | 3
Facebook