Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է 2018-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

19:00, ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է 2018-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացրեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թվականի մրցույթը: Երկրպագուների sms քվեարկության, գլխավոր մարզիչների և լրագրողների, այդ թվում նաև MAMUL.am-ի մարզական լրագրողի, քվեարկությամբ հայտնի է դարձել լավագույն տասնյակը:

2018 թվականի լավագույն մարզիկների անվանացանկը՝ ըստ այբբենական կարգի

Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ
     Արթուր Թովմասյան` սպորտային մարմնամարզություն
     Ֆերդինանտ Կարապետյան` ձյուդո

Վլադիմիր Հարությունյան - Լև Սարգսյան` ջրացատկ, սինքրոն աշտարակացատկ
     Արսեն Ղազարյան` սամբո
     Մաքսիմ Մանուկյան` հունահռոմեական ոճի ըմբշամարտ
     Սիմոն Մարտիրոսյան` ծանրամարտ
     Գոռ Մինասյան` ծանրամարտ
     Գրիգոր Մխիթարյան` սամբո
     Էդգար Ստեփանյան` հեծանվային սպորտ

5454 | 1
Facebook