Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գազի 215$ նամակ չկա». Ալեն Սիմոնյան

13:20, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
«Գազի 215$ նամակ չկա». Ալեն Սիմոնյան

«168 ժամ»-ն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:

Ավելի վաղ, սակայն, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտնել էր, որ «բանակցությունները շարունակվում են ու քանի դեռ պայմանավորվածություն չկա, հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր»:

«Իմ քայլի» ցուցակով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրեց, որ «գազի 215$ նամակ չկա»:

5217 | 3
Facebook