Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ուզում ենք, որ մեր առաջարկը վարչապետին ճիշտ ներկայացնեն». ավտոներկրողներ

14:05, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
«Մենք ուզում ենք, որ մեր առաջարկը վարչապետին ճիշտ ներկայացնեն». ավտոներկրողներ

Ավտոներկրողները բողոքի ցույց են անցկացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով փոխել հին օրենքը, որպեսզի յուրաքանչյուր ներկրվող մեքենայի համար առանձին գումար հարկվի: «Օրենքը պետք է վերանայվի: Էսքան պայքարեցինք, հեղափոխություն արեցինք, որ նախկին կառավարության օրենքները կիրառե՞ն...Մենք բյուջեի օգտին էլ ենք խոսում, միայն մեր մասին չեն մտածում: Մենք ասում ենք հարկեք, ամեն մեքենայի համար իքս գումար հարկեք, որովհետև մենքենա կա, որ օգուտ ես ունենում, մեքենա կա, որ չես ունենում. էնպես չի, որ մենք ամեն մեքենայից 1000 կամ 2000 դոլար օգուտ ենք անում և հրաժարվում ենք հարկեր վճարել: Նույնիսկ, որ 700 կմ գնում, մեքենա ենք բերում և մի 300-400 դոլար մնում է, դրանով տուն ենք պահում, վարկ ենք փակում, դա էլ չլինի ո՞նց ենք ապրելու»,- բողոքում էինք ցուցարարները:

«Մենք չենք ուզում պետությանը խաբենք, որ ուզենանք՝ կխաբենք: Մենք պահանջում ենք, որ մեր առաջարկը վարչապետին ճիշտ տեղեկացնեն, այն, որ մենք ուզում ենք օրենքը փոխվի: Թողել են առաջվա օրենքը, հարկում են ու հարկում, մինչև ո՞ւր»:

Ավտոներկրողները նշեցին, որ առաջարկում են յուրաքանչյուր ավտոմեքենայի համար 20-30 հազար դրամ հարկել. «Մենք ուզում ենք վճարել, չենք ուզում թաքցնել: Դեմ չենք, թո՛ղ 5000 դոլար արժեցող մեքենային մի թիվ ասեն, 2000-անոցին՝ մեկ այլ թիվ, 1000-ին՝ մեկ ուրիշ, բոլորը չի կարելի նույն գնի տակ հարկել»,- ասում էինք նրանք:

3662 | 0
Facebook