Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ ֆիննախը «Ռուսալ»-ի վրայից կհանի պատժամիջոցները

11:35, հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ ֆիննախը «Ռուսալ»-ի վրայից կհանի պատժամիջոցները

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կհանի պատժամիջոցներն աշխարհում ալյումին արտադրող ամենախոշոր «Ռուսալ» ընկերության վրայից: Գործընթացը կտևի մեկ ամիս, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ընկերությունը դուրս կգա պատժամիջոցային ցանկից, սակայն նրա ղեկավարը՝ Օլեգ Դերիպասկան, կմնա ցուցակում, նրա բաժնետոմսերը սառեցված են:

«Ֆինանսների նախարարությունը ցուցակից կհանի նաև այն ընկերությունները, որոնք կապ ունեն «Ռուսալ»-ի հետ»,- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ապրիլի սկզբին նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ, մասնավորապես, «սև ցուցակում» էին հայտնվել Օլեգ Դերիպասկայի ղեկավարության տակ գտնվող «En+ Group», «GAZ Group», «Բազովի էլեմենտ» և «Ռուսալ» ընկերությունները: Ֆիննախը սկզբնապես մեկ ամիս ժամանակ էր տվել այդ ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի համար և 2 ամիս՝ գործող պայմանագրերի ավարտի և ընկերությունների հետ համագործակցության դադարեցման համար: Սահմանափակումները պետք է ուժի մեջ մտնեին մայիսի 7-ին և հունիսի 5-ին համապատասխանաբար, ապա այդ ժամկետները բազմիցս երկարաձգվել են: Վերջին անգամ ԱՄՆ ֆիննախը հետաձգել էր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մինչև հունվարի 21-ը:

9601 | 0
Facebook