Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ Հայաստանի տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթուղթ կստորագրի:
«Մենք Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում փաստաթղթի նախապատրաստման գործընթացը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը: Փաստաթուղթը կերաշխավորի, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի՝ սպառնալիքների և ռիսկերի բացակայության երաշխիքների առումով»,- ասել է Լավրովը «Комсомольская правда»-ի հետ զրույցում` պատասխանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների առկայության մասին հարցին:
Լավրովը նաև նշել է, որ «Ռուսաստանն աշխատում էր ինչպես նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի, այնպես էլ ընդդիմության հետ, այդ թվում՝ «Ելք»-ի, որը ղեկավարում էր ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: