Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփին կարող են իմպիչմենթ հայտարարել և ազատազրկել

17:25, երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Թրամփին կարող են իմպիչմենթ հայտարարել և ազատազրկել

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները կարող են բարձրացնել նախագահ Թրամփի դեմ իմպիչմենթ հայտարարելու հարցը: Այս մասին հայտնել է օրենսդիր Ջերըլդ Նադլերը:

CNN-ի հետ զրույցում Նադլերն ասել է, որ օրենսդիրները պետք է որոշեն, թե որքանով են կարևոր Թրամփի դեմ մեղադրանքները:

Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփն իրեն խաբեբաներով է շրջապատել և մաս է կազմել 2016թ. ընտրություններին ԱՄՆ-ի ժողովրդի դեմ ուղղված դավադրությանը: Նշենք, որ օրեր առաջ դաշնային դատախազները Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին մեղադրել էին 2 կնոջ 280 հազար դոլար վճարելու համար, ովքեր պնդել են, որ սիրային կապ են ունեցել Թրամփի հետ՝ ընտրություններին լռելու դիմաց: Ընդ որում, դատախազները նշում են, որ վճարումները կատարվել են Թրամփի կարգադրությամբ:

Ավելի վաղ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ևս մեկ դեմոկրատ անդամ՝ Ադամ Շիֆը, հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարին կարող է ազատազրկում սպառնալ նախագահության ժամկետի ավարտից հետո:

10864 | 1
Facebook