ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռևս որոշված չէ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չի որոշվել: Իսկապես, հարցը քննարկվել է ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման ժամանակ: Հարցը օրակարգից դուրս բարձրացվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: Նորմալ պրակտիկա է, երբ ցանկացած պետության ղեկավար քննարկում է այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանին ներկա են եղել ոչ բոլորը: «Աշխատանքները կշարունակվեն»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
Երեկ Բելառուսի նախագահը ԵԱՏՄ նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմների շուրջ իրենց հաջողվել է համաձայնության հասնել»:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն, իր հերթին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել՝ այդպիսով հերքելով Լուկաշենկոյի հայտարարությունը: