Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շարմազանովը՝ «օդում կախված լուրերի մասին»

12:50, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
Շարմազանովը՝ «օդում կախված լուրերի մասին»

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու տեսաուղերձ հրապարակել.

«Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարեւոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր:

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն է: Ու քանի որ ժողովրդի սոցիալական հարցերը՝ հացի խնդիրը չի կարող լուծել, անցել է տեսարաններ, շոուներ բեմադրելուն:

Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ այլ կարծիքները հիվանդագին է ընդունում: Հասել ենք նրան, որ կարծիք հնչեցնելը արդեն դավաճանություն է համարվում:

Եւ որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, այսօրվանից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը:

Խախտելով անմեղության կանխավարկածը, ժողովրդի աչքին ու ականջին հաճելի պոպուլիզմով ու 37թ. ռեպրեսիվ տեսարաններով քաղաքականության է անցել՝ որպես գործիք օգտագործելով ԱԱԾ-ին՝ Բերիա-Վիշինսկու մեթոդներով:

Բայց մենք չենք նահանջի, երբեք չենք վախենա: Բոլոր հանցագործները, իհարկե, պետք է պատժվեն, եթե իսկապես կա հանցակազմ:

Բայց քաղաքական ընդդիմախոսներին տոտալ ճնշումների միջոցով փորձել վախեցնել, չի հաջողվելու: Դեկտեմբերի 9-ին իրենց անակնկալ է սպասվում:

Որովհետեւ մեր երկրում շատ են արժանապատիվ եւ մտահոգ քաղաքացիները, որոնք տարբերում են շոուն իրականությունից»,- գրել է նա:

6567 | 11
Facebook